Արմինֆո. Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը կոչ է անում հայերին օգնել Թուրքիային դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից:
Twitter-ի միկրոբլոգում տարածված տեսանյութում Փայլանը թուրքերի հետ բարեկամության կոչ է անում և վստահեցնում, որ հայկական ազգայնականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: "Ազգայնականությունը Հայաստանին ձեռնտու չէ։ Ավելի շահավետ կլիներ, եթե մենք ցույց տայինք, որ մենք թուրքերի և ադրբեջանցիների թշնամի չենք և ցանկանում ենք միասին ապրել տարածաշրջանում։ Մենք պետք է բացենք սահմանը։ Եթե Հարավային Կովկասում հակամարտությունները պահպանվեն, Ռուսաստանը կօգտվի այդ թշնամանքից ՝ դուրս մղելով Թուրքիային։ Ահա թե ինչու մենք՝ հայերս, թուրքերն, ադրբեջանցիները և քրդերը, պետք է դրան խելամտորեն վերաբերվենք", - գրել է Փայլանը։