Արմինֆո. Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեւական խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Գերմանիայի կանցլերը հետաքրքրվել է նաև Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ընթացքով: