Արմինֆո.Թուրքիայի լեռնադահուկային կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները ՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի տարածքում գտնվող հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով ՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում՝ յոթ հարկանի հյուրանոցի տանիքում և արագ տարածվել է ողջ շենքում: