


Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Սեպտեմբերի 2-ին այդպիսի որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Նախորդ օրը երեկոյան Վարդան Պետրոսյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են ժամանակավոր կացարան, որտեղ նա կսպասի ՔԿՎ հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ վիրավորներից Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Ընտանիքի մի քանի անդամներ վնասվածքներ էին ստացել: Փաստի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել էր 5 տարի ազատազրկման:



