Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
"Սրտանց շնորհավորում եմ Մարկո Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և շահերի վրա: Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության ամրապնդմանը՝ նպաստելու մեր երկու երկրների անվտանգությանը, ժողովրդավարությանն ու բարգավաճմանը", - գրել է Միրզոյանը։