Արմինֆո. Կառավարող ուժերը բոյկոտել են "Մայր Հայաստան" ընդդիմադիր կուսակցության նախաձեռնած Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի թեման պետք է լիներ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում նախատեսող օրինագիծը չեղարկելու հարցը։ Քվորում չլինելու պատճառով փոխքաղաքապետն առաջարկել է կես ժամ ընդմիջում անել։
Այդ առնչությամբ "Մայր Հայաստան" կուսակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը լրատվամիջոցներին ներկայացրել է հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դատողությունները։ Մասնավորապես, նա կասկածներ է հայտնել ուղևորահոսքի վերաբերյալ քաղաքապետարանի ներկայացրած տեղեկությունների վերաբերյալ։ Չէ որ՝ եթե հենվենք հնչեցված թվերի վրա, ապա 100 դրամ ուղեվարձը լիովին բավարար է հասարակական տրանսպորտի սպասարկման համար։
«Քաղաքապետարանի հավաստմամբ՝ առկա ուղևորահոսքի և 100 դրամ ուղեվարձի դեպքում կհավաքվեր մոտ 23 մլրդ դրամ: Դա բավարար կլիներ հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնելու համար ։ Նրանք ընթացիկ տարում հասարակական տրանսպորտի սպասարկման համար նախատեսել են 17 մլրդ դրամ։ Եվ եթե դրան գումարենք մետրոյի հասույթը, դա աավելի քան բավարար էր", - հավաստիացրել է Մանուկյանը։
Միաժամանակ, նա տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատու համարել է Արամ Սարգսյանին ("Հանրապետություն" կուսակցության առաջնորդը - խմբ.), ապա՝ նրանց, ինչպես նշել է ընդդիմադիրը, ովքեր նստած են տաք աշխատասենյակներում՝ Արգիշտի 1-ում (քաղաքային իշխանությունները - խմբ.): Ընդ որում, քաղաքական պատասխանատվությունը, ըստ նրա, կրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Ուզում եմ լսել վարչապետի տեսակետը, թող պատասխան տա, թե արդյոք նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում տեղի ունեցածի համար։ Ստվերը չեն կրճատել, արժանի տրանսպորտ չկա, TelCell-ը (հասարակական տրանսպորտը սպասարկող ընկերություն) չի գործում։ Կա նաև ազգային անվտանգության խնդիր։ Ինչու՞ զոհված զինծառայողների ընտանիքները պետք է իրենց բոլոր տվյալները տրամադրեն օֆշորներում գրանցված ընկերությանը: Արդյո՞ք ես վստահ եմ, որ մի օր այդ ընկերությունը եղած տեղեկությունները թուրքերին չի վաճառի> ,- հարցրել է ընդդիմադիրը։
Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետարանի ներկայացրած նախագծի՝ 2025 թվականի փետրվարի 1-ից մայրաքաղաքում կկիրառվի հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր միասնական սակագին։ Միջին հաշվով՝ քաղաքացիների համար տրանսպորտը կթանկանա 3-6 անգամ ՝ կախված տրանսպորտի տեսակից։