Արմինֆո. Երևանում հունվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին հաղորդում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ։
«Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով», - ասվում է հաղորդագրությունում։