Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ Բաքվում քննարկել է հայ - ադրբեջանական կարգավորումը:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական դաշինքի շրջանակում համագործակցության հարցեր` այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, տնտեսությունը, առևտուրը, տրանսպորտային-կոմունիկացիոն կապերը և հումանիտար հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին, հատկապես, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
"Հատուկ ուշադրություն է դարձվել հակամարտությունից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկա վիճակին, խաղաղ օրակարգին եւ խաղաղ բանակցությունների գործընթացում մնացած խնդիրներին", - ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ: