Արմինֆո. «Փետրվարի 1-ից բոյկոտելու ենք։ Միայն 100 դրամ»: Նման կոչով հանդես է եկել Երևանի նախկին քաղաքապետ, "Նոր ուժ" կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանը։
Նախկին քաղաքապետը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել քաղաքացիների շրջանում անցկացված հարցման վերաբերյալ, որոնք հայտարարել են, որ փետրվարի 1-ից կշարունակեն վճարել բացառապես 100 դրամ ուղեվարձ:
Ավելի վաղ Մարությանի #առավելագույնը100դրամ նախաձեռնության շրջանակում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ստորագրահավաք է կազմակերպվել։
Հիշեցնենք, որ Երևանում հասարակական տրանսպորտի նոր սակագներ են ներդրվում։ Ավելի վաղ նշվել էր, որ մեկ օրվա ուղեւորության տոմսը կարժենա 880 դրամ, մեկ շաբաթվա փաթեթը՝ 4800 դրամ, մեկ ամսվանը՝ 8800 դրամ, 90 օրվա համար՝ 23 600 դրամ, մեկ տարվա համար (365 օր) ՝ 88 800 դրամ։