Արմինֆո.Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են հասունության այնպիսի աստիճանի, որ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացումը ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտ՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում նավարկելու համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրել է Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
"Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը, որը մենք ստորագրել ենք պետքարտուղար Էնթոնի Բլինեկի հետ, թող ծառայի որպես Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների խորացման վկայություն եւ ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ", - հավելել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նշենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է համագործակցություն անվտանգության, էներգետիկայի, սահմանների կառավարման ոլորտներում ։