Արմինֆո. Մեր իրականության մեջ աղջիկները գնալով ավելի մրցունակ են դառնում, քան՝ պատանիները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման կարծիք է հայտնել հունվարի 16-ին կառավարության հերթական նիստի ժամանակ:
«Ես ուզում եմ հասկանալ, թե ինչի հետ է դա կապված: Բոլոր առումներով ՝ կրթություն, ինտելեկտ, կազմակերպչական ունակություններ, ստեղծագործական աշխատանքում։ Եվ ես տեսնում եմ, որ աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան՝ պատանիները", - հայտարարել է նա։
Փաշինյանի ասելով՝ ինքը հակված է կարծելու, որ դա զինապարտության հանդեպ "վախի" արդյունք է, որը ներարկվում է "պատանիներին ծնողների կողմից՝ 15 տարեկանից սկսած":
Ինչպես նշել է Փաշինյանը, կողքից կարող է թվալ, որ Հայաստանում տղաները ստանում են <շատ դաժան, ասիական կամ հարավ-արևելյան դաստիարակություն>, սակայն, իրականում, նրանք մեծանում են <ջերմոցային պայմաններում>, նույնիսկ, հասուն տարիքում մայրերը նրանց կերակրում են <գդալով>, ինչը հետագայում բացասաբար է անդրադառնում, նույնիսկ, մարտի դաշտում նրանց մարտունակության վրա: Մինչդեռ, աղջիկները, ինչպես կարծում է Հայաստանի վարչապետը, ծանրաբեռնված չեն այդպիսի հոգատարությամբ, ինչի պատճառով մեծանում են ավելի կենսունակ և մրցունակ։
"Հայ պատանիների մոտ 60%-ը կյանքի մեկնարկին հայտնվում է ոչ լեգիտիմ իրավիճակում, մենք դեգրադացնում ենք նրանց ողջ հետագա կյանքը", - նշել է Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ առաջիկա տարիներին երկրում առաջատար դիրքերը, պաշտոնները կզբաղեցնեն Հայաստանի բնակչության գեղեցիկ կեսի ներկայացուցիչները: