Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է էկոնոմիկայի փոխնախարարին՝ նշանակելով նոր փոխնախարար: Նա նաև նոր գլխավոր հարկադիր կատարող է նշանակել: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։
Երկրի նոր գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել Սիրո Ամիրխանյանը, ով նախկինում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վարչության պետն էր:
Կառավարության ղեկավարի որոշմամբ Սևակ Միքայելյանն ազատվել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Լիլյա Սիրականյանը: