Արմինֆո. Իրանցի խորհրդարանական Ռուհոլա Մութաֆաքիր Ազադն Ադրբեջանին նախազգուշացրել է զերծ մնալ այլ պետությունների տարածքների նկատմամբ ոտնձգություններից:
"Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանի առանձին քաղաքացիներ և պետական լրատվամիջոցներ ավելի քան 200 անգամ վիրավորել են Իրանին և մեր բարձրաստիճան պաշտոնյաներին։ Մենք գիտենք այն սահմանները, որոնք մինչ այժմ արժանապատվորեն պահպանել ենք։ Սխալի դեպքում մենք անպայման արժանի պատասխան կտանք",- գրել է խորհրդարանականը՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում: