Արմինֆո. Հայաստանի իշխանությունները "դժվար քայլեր" են ձեռնարկում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման կապակցությամբ:
"ԱՄՆ-ը և Հայաստանը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել։ Սեպտեմբերին երկկուսակցական, երկպալատ Հելսինկյան հանձնաժողովի անդամները լսեցին Հայաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցության խորացման անհրաժեշտության մասին հաշվետվությունը, քանի որ հայերը գնում են ժողովրդավարության ճանապարհով: Հայաստանի և ԱՄՆ-ի ու Եվրոպայի գործընկերների միջև գործընկերային հարաբերությունները հայերին վստահություն են հաղորդում, քանի որ նրանց առաջնորդները դժվար քայլեր են ձեռնարկում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու և անկախ ապագա կերտելու համար", - ասվում է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի թվիթերյան (X) գրառման մեջ:
Նշենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը: Փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է համագործակցություն անվտանգության, էներգետիկայի, սահմանների կառավարման ոլորտներում։