Արմինֆո. Հայ-ռուսական զորավարժություն այս տարի նախատեսված չէ ։ Այդ մասին հունվարի 15-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցին, թե արդյոք նման զորավարժություններ նախատեսվում են տեսանելի ապագայում:
"Անկեղծ ասեմ, որ հայ-ռուսական զորավարժություններ այս տարի չեն նախատեսվում են: Բայց չեմ կարող պնդել, որ ընդհանրապես չի լինի։ Տարին նոր է սկսվել", - ասել է նախարարը:
Ընդ որում, ճշգրտող հարցին, թե արդյոք այս տարի լայնածավալ զորավարժություններ նախատեսվում են հայկական բանակում, նախարարը չի պատասծանել։ "Թե ընդհանրապես ինչ զորավարժություններ կլինեն, առայժմ ձեռնպահ կմնամ խոսել։ Բայց զորավարժությունները պետք է լինեն հրապարակային, և ԶԼՄ-ներում կլինեն հրապարակումներ ։ Կա որոշակի ընթացակարգ", - ասել է նա, հավելելով, որ օտարերկրյա գործընկերների հետ քննարկվում է զորավարժությունների անցկացումը։
Ընդ որում, նա խոստացել է դրանց մասին ժամանակին հաղորդել լրատվամիջոցներին։