Արմինֆո.Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց հաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ հայրապետը կմասնակցի ազգային բարերար տիար Սարգիս Բեդևյանի հուղարկավորության արարողությանը։ «Այցի ընթացքում Նորին Սրբությունը կհանդիպի նաև թեմական ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրերի շուրջ», - ասվում է հաղորդագրությունում։