Արմինֆո. Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը։ Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումն այդպես է մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, փաստաբան Արսեն Բաբայանը
«Թե դա որքանո՞վ է բխում հայկական շահից՝ կարող ենք տեսնել այլ պետությունների բազմաթիվ օրինակներով։
Իշխանությունն այդպես էլ չի կարողանում հայկական շահը վեր դասել մնացյալի շահերից։ Իշխանությունն այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ չի կարելի մեկին քծնել, իսկ մյուսին՝ քցել։ Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ հայկական շահը ենթադրում է արտաքին բալանսավորված հարաբերություններ, որտեղ բալանսի միակ առանցքը պետք է լինի բացառապես հայկականությունն ու մեր շահերը», - գրել է Բաբայանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։