Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կոչ է արել հավատարիմ մնալ կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքին:
"Հասարակության շրջանում կա կոռուպցիայի և պարզ նվիրատվության տարբերության ոչ բավարար ընկալում։ Իմ առաջարկն է՝ պահպանել կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքը՝ սկսած 5000 դրամ կաշառքից մինչև խոշոր գումարներ",-հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել Է նախարարը ՝ ամփոփելով անցած տարվա արդյոունքները։
Այնուհետև Գալյանը փորձել է արդարանալ համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման համար։ "Կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունք է եղել այդ երևույթին դիմակայելու ունակ կառույցների բացակայության պատճառով։ Այսօր կարող ենք նշել, որ նման կառույցներ արդեն գոյություն ունեն ։ Այժմ խնդիրը դրանց կայացումն է, գիտական ներուժի բարձրացումը և թվային համակարգերի ստեղծումը։ Եթե ծանոթանաք հակակոռուպցիոն ռազմավարությանը, կտեսնեք, որ բոլոր ջանքերն ուղղված են այդ խնդիրների լուծմանը", - վստահեցրել է Գալյանը։
Միևնույն ժամանակ, նախարարը խոստովանել է, որ բացեր կան նաև իր կողմից համակարգվող գործունեության մի շարք այլ ոլորտներում, որոնք, նրա խոսքով, իրենք մտադիր են լրացնել: "Մոնիտորինգի արդյունքում ի հայտ եկած այլ խնդիրներ էլ ունենք, որոնք վերաբերում են որոշակի միջոցառումների կատարման նպատակահարմարությանը", - հավելել է Գալյանը:
Անդրադառնալով Արդարադատության նախարարության ռազմավարության որոշ կետերի իրականացման ուշացումներին ՝ նախարարը նշել է, որ դրանք կանգ են առել տեխնիկական հարցերի պատճառով, սակայն պետք է շարունակվեն ցանկացած պարագայում: "Այն ամենը, ինչ մենք չենք հասցնի իրականացնել, բայց այն, ինչ կարևոր կհամարվի մեր պետության համար, կներառվի հաջորդ ռազմավարության մեջ", - եզրափակեց Գալյանը: