Արմինֆո. ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայ Նոցիարը ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել Է Հարավային Կովկասի վերջին զարգացումները: Այդ մասին ասվում է ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցչության թվիթերյան (X) միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ:
"ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայ Նոցիարը Հայաստանի իր գործընկեր Տիգրան Բալայանի հետ քննարկել է Հարավային Կովկասի վերջին զարգացումները և Սլովակիայի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունները: Հայաստանը կարող է հույս դնել Եվրամիությունում Սլովակիայի աջակցության վրա", - ասված է ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ: