Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը այցով Սյունիքի մարզում է:
Ինչպես հաղորդում Է ԵՄ մամուլի ծառայությունը, Գորիս կատարած այցի շրջանակներում Մարագոսն այցելել է "Առկա գործընկերություն" ՀԿ, որտեղ տարեց բնակիչներին ցուցաբերվում է արժանապատիվ և կենսական կարեւոր աջակցություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող "Գործընկերություն Սյունիքի համար. սոցիալական ծառայությունների ընդլայնում համայնքային մակարդակում" ծրագրի շրջանակներում:
Նշվում է, որ 2025 թվականին պետության և համայնքների կողմից ֆինանսավորվող այս նախաձեռնությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև ամուր և կայուն համագործակցության լավ օրինակ է: