Արմինֆո. Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
«Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով:
Ստորագրման արարողությունը ուղիղ կհեռարձակվի ԱՄՆ պետքարտուղարության YouTube ալիքով. https://youtube.com/@statedept?si=dvstdxdLG_BP3o9n», - գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: