Արմինֆո.Հարավային Կովկասի անվտանգությունը կարևոր է Իրանի համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին՝ անդրադառնալով ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի՝ Ադրբեջան և Հայաստան կատարած այցին:
"Պարոն Ահմադիանի այցը Բաքու և Երևան նախապես ծրագրված էր և իրականացվեց։ Մեզ համար կարևոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Հարավային Կովկասի անվտանգությունը կարևոր է մեզ համար, և մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները այս կարևոր տարածաշրջանում անվտանգության բարձրացման համար։ Անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից", - ըստ Tasnim-ի՝ հայտարարել է Բաղաին։