Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում նախօրեին մի քանի գրառում է արել՝ շարադրելով իր պատկերացումները անկախության, խաղաղության և պետականության մասին
«Անկախությունը արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է, ինքնիշխանությունը՝ ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն», - գրել է նա առավոտյան:
«Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.
ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ...
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ...
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ...
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:
զ) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...
է) Армяне всего мира, гуляют так красиво...», - ավելի ուշ գրել է Հայաստանի վարչապետը:
Փաշինյանի երրորդ գրառման մեջ ասվում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը: Խաղաղությունը կառուցում են, ու մենք կառուցում ենք խաղաղություն»: