Արմինֆո. Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը կստեղծի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի պատկերազարդ թվային կատալոգ:
Կատալոգն ստեղծվելու է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի մայրաքաղաքում մոնումենտալ արվեստի հուշարձանների հաշվառման նպատակով՝ Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության նախաձեռնած նախագծի շրջանակներում: Նախագծի շրջանակներում հավաքվում են Ստեփանակերտի տարբեր թաղամասերում տեղադրված շատրվանների, տարբեր առիթներով ստեղծված արձանների, հուշարձանների և հարթաքանդակների լուսանկարներ: