Արմինֆո. Ադրբեջանը Հայաստանի դեմ բողոքներ ունի, որոնք առնչվում են, հիմնականում, ջրային ռեսուրսներին։ Այդ մասին հունվարի 10 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Ոչինչ չհստակեցնելով՝ նա միայն նշել է, որ կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ։ "Վստահ եմ, որ Հայաստանը, ինչպես իրավական տեսանկյունից, այնպես էլ միջազգային իրավունքի համատեքստում, պատշաճ պատասխաններ կտա հնչեցված մեղադրանքներին", - ասել է Սիմիդյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի միջազգային և իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Ադրբեջանը որդեգրել է, այսպես կոչված, "բնապահպանական խնդիրները" որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք օգտագործելու ցինիկ ռազմավարություն:
"Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում բնապահպանական լուրջ խնդիրների, անտառների ոչնչացման, հողային և ջրային ռեսուրսների աղտոտման, այդ թվում ՝ Սարսանգի ջրամբարի ռեսուրսների սպառման: Լեռնային Ղարաբաղի բուսական և կենդանական աշխարհը նույնպես վտանգված է Ադրբեջանի չդադարող քանդումների և շինարարական աշխատանքների պատճառով, որոնք ուղղված են էթնիկ հայերի վերադարձը հայրենիք կանխելուն: Հայաստանը կձգտի հաստատել իր դիրքորոշումն ու պաշտպանել իր շահերն այդ արբիտրաժային վարույթներում ՝ վիճարկելով Ադրբեջանի անհիմն պահանջները և դատավարության համապատասխան փուլում սեփական պահանջները ներկայացնելով Ադրբեջանին ՝ իր բնապահպանական պարտավորությունների շարունակական խախտումների համար", - նշել են հայտարարության մեջ ։