Արմինֆո. Պետական գաղտնիքի հասանելիության թույլտվությունը կտրամադրվի Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության կողմից: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 10-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական գաղտնիքի մասին" օրենքում կառավարության ներկայացրած փոփոխություններին:
ԱՀԾ պետ Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ թույլտվությունների տրամադրման կարգը կկարգավորվի ՀՀ վարչապետի որոշումներով: Գրիգորյանը նշել է, որ ԱՀԾ-ը կայացման փուլում է, և ներկայացված օրինագիծն այդ գործընթացի մի մասն է: Այս ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են ազգային անվտանգության ապահովման համատեքստում. արտաքին հետախությամբ՝ ի դեմս ԱՀԾ-ի, մյուս կողմից ՝ հակահետախուզությամբ ՝ ի դեմս Ազգային անվտանգության ծառայության:
Գաղտնիության ռեժիմի պահպանման նպատակով կարող է իրականացվել միջգերատեսչական վերահսկողություն՝ այն դեպքերում և ծավալով, որոնք նախապես համաձայնեցված են Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի հետ: Պետական գաղտնիքի հասանելիության թույլատվություն ստացած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օրենքի պահանջների խախտումների վերաբերյալ կասկածների առկայության դեպքում օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասությունը վերապահվում է ԱՀԾ-ին: