Արմինֆո. Ռուսաստանը թանկ է գնահատում հարաբերություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ամեն ինչ կանի երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար ։ "Մենք մեր լավ հարաբերություններն ունենք թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ։ Մենք թանկ ենք գնահատում այդ հարաբերությունները, և մենք մտադիր ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի հետագայում ևս զարգացնենք այդ հարաբերությունները", - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։