Արմինֆո. Հայաստանն ու Բրազիլիան ամրապնդում են համագործակցությունը ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բրազիլիայի սպորտի նախարարության միջև համապատասխան փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հավանության է արժանացել է հունվարի 9-ին ՀՀ կառավարության հերթական նիստում:
Ինչպես նշվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, հուշագրի նպատակն է նպաստել երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությանը:
Նշվում է, որ դա հնարավորություն կտա փոխանակել զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման փոորձը, գիտական հետազոտությունների արդյունքները, սպորտային ախտորոշման, բժշկակենսաբանական ապահովման բնագավառում նորագույն մեթոդներ և սարքավորումներ, զարգացնել համագործակցությունը մարզիկների պատրաստման, պարասպորտի և սպորտային նորարարությունների ոլորտում, ինչպես նաև նպաստել երկու երկրների մարզական ֆեդերացիաների միջև կապերի խորացմանը