Արմինֆո.2025 թվականի փետրվարի 4-ից մինչեւ ապրիլի 18-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքները: Որոշման նախագիծը հավանության է արժանացել հունվարի 9-ին կառավարության նիստում:
<2025 թվականի փետրվարի 4 - ից ապրիլի 18-ը ներառյալ հայտարարել առաջին և երկրորդ կարգի պահեստազորում հաշվառված շարքային կազմի պահեստազորայինների, ենթասպաների և սպաների վարժական հավաքներ>, - ասված է պաշտպանության նախարարության նախաձեռնած նախագծում:
Հավաքներին ներգրավված քաղաքացիների, ինչպես նաև տեխնիկայի թիվը չի հստաաաակեցվում: Նշվում է, որ հավաքները հայտարարվում են պահեստազորայինների զինվորական կարողությունների բարձրացման, բարձրագույն կրթությամբ ենթասպաներից պահեստազորի սպաների մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Հայտարարված հավաքների ընթացքում քաղաքացիները ներգրավվում են ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: