Արմինֆո.Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Նշենք, որ այսօր նախատեսվում է իրանցի պաշտոնյայի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ահմադիանի այցը տարածաշրջանային բնույթ է կրում ։ Ավելի վաղ նա այցելել էր Բաքու, որտեղ հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: