Արմինֆո. Վլադիմիր Սանոսյանը ճանաչվել է անցնող տարվա Հայաստանի լավագույն ֆուտզալիստ: Այդ մասին հայտնի է դարձել ՀՖՖ-ի կողմից անցկացված քվեարկության արդյունքների հիման վրա:
38 միավորով Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական "Նորիլսկի նիկելի" խաղացող Վլադիմիր Սանոսյանը: Երկրորդ տեղում է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական "Պալմա ֆուտզալի" դարպասապահ Լուան Մյուլերը (27 միավոր): Լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի եւ ղազախական "Ակտոբեի" խաղացող Ռաֆիկ Մելիքյանը, ով վաստակել է 22 միավոր: Լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, ով վաստակել է 58 միավոր: Երկրորդ տեղում Հայաստանի գործող չեմպիոն "Երևան ՖԱ" - ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանն է (29 միավոր): Երրորդ տեղը 20 միավորով զբաղեցրել է "Յունիսպորտի" գլխավոր մարզիչ Նիկիտա Կրիկունը: