Արմինֆո. Դեկտեմբերի 28-ին, ժամը 08.30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզի Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին:
Ինչպես հաղորդում է shamshyan com կայքը, դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի տվյալ հատվածում ավտոբուսը կողաշրջվել է։ Բարեբախտաբար, վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Փաստի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են փաստաթղթեր, պարզվում է վարորդի ինքնությունը։
Աղբյուրի համաձայն, Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսում եղել է 25 ուղևոր, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: