Արմինֆո. Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ։
«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության համաձայն, քննարկվել են խմբակցության գործունեությունը, ներքաղաքական առկա խնդիրներն ու հնարավոր զարգացումները։ Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական իրավիճակին, արտաքին խորացող մարտահրավերներին։