Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024 15:11
Նաիրա Բադալյան

2023-2024թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը պետությանը վերադարձրել է 30 մլն դոլարի անշարժ գույք ու գումար

2023-2024թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը պետությանը վերադարձրել է 30 մլն դոլարի անշարժ գույք ու գումար

Արմինֆո. 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը:  Այսօր կառավարության նիստում այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նրա ասելով, մասնավորապես, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2024 թվականների ընթացքում 8 գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը:

Դրանք են. Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը;  Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքները;
Ծաղկաձոր համայնքում 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը;  Ծաղկաձոր համայնքում 37 միլիոն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը;  Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող «Երասխ-2» զորամասը;  Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով, Աղավնու աղբյուր թաղամաս 27 և 28 հասցեների երկու հողամասերը;   Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող՝ 0.08 հա մակերեսով հողամասը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում 2023-2024 թթ ընթացքում ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 584 միլիոն դրամ:

Դրանք են.  Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոց 143/16 հողամասը՝ 0,0573 հա մակերեսով;  Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողակտորը;   Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34,76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2,14989 հա մակերեսով հողամասը;  Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/4 հասցեում գտնվող 237,9 քմ մակերեսով հասարակական տարածքը և 0,16879 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը;  Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը և բնակավայրերի նշանակություն ունեցող 1,42609 հա մակերեսով հողամասը;  Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենք, ավտոտնակ 3-ը;  Երևան քաղաքի Աճառյան 39/6 հասցեում գտնվող անշարժ գույքը;  մեկ տրանսպորտային միջոց:

Կառավարության հաղորդագրության համաձայն, գլխավոր դատախազն անդրադարձել է նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով պետությանը վերադարձված գույքերին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում. «Հիշեցնեմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվում են միայն այն գույքերը, որոնց նկատմամբ գրանցվում է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Դա է պատճառը, որ համայնքին վերադարձված գույքերը Կառավարության նիստում չեն քննարկվում»:

Այսպես. 2024 թվականի դեկտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվեց Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 730 միլիոն դրամ արժեքով 1,24 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2024 թվականի հուլիսի 2-ին:  

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը: Անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված լոտ 16, լոտ 18, լոտ 19, լոտ 21, լոտ 22 և լոտ 24 հողամասերի աճուրդները և, կիրառելով անվավերության հետևանքներ, դատարանը վեճի առարկա հողամասերի նկատմամբ ճանաչել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2,67 հա մակերեսով, 16 միլիոն 600 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 22-ի և 2,64 հա մակերեսով, 16 միլիոն 414 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 24-ի մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ և ևս 4 լոտ գտնվում է բողոքարկման փուլում:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցը: Անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզպետարանի կողմից 2007 թվականի մայիսի 26-ին իրականացված լոտ 2, լոտ 3, լոտ 8, լոտ 9 հողամասերի աճուրդները: Լոտ 2, լոտ 3, լոտ 8 հողամասերի աճուրդների մասով կիրառվել են անվավերության հետևանքներ և դրանց նկատմամբ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 0,5 հա մակերեսով՝ 1 միլիոն 235 հազար դրամ արժեքով լոտ 2, 0,5 հա մակերեսով՝ 1 միլիոն 235 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 3 և 2 հա մակերեսով՝ 4 միլիոն 880 հազար դրամ պայմանագրային արժեքով լոտ 8 հողամասերի մասով վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 10-ի վճիռներով հաստատվել է հաշտության երկու համաձայնություն: Հաշտության առաջին համաձայնությունը վերաբերում է Մերձավան համայնքի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ «բնակավայրերի նպատակային նշանակության», 16 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 2-ին, հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման դիմումը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին մուտքագրվել է Կադաստրի կոմիտե:

Հաշտության երկրորդ համաձայնությունը վերաբերում է Մերձավան համայնքում գտնվող՝ «գյուղատնտեսական նշանակության» 3 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0,3 հա մակերեսով հողամասին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցման դիմումը վճիռն ստանալուց հետո կմուտքագրվի Կադաստրի կոմիտե:

Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև համայնքներին վերադարձված գույքերին և նշել, որ երկու քրեական վարույթով երկու համայնքի վերադարձվել են հանրային զբոսայգու տարածքներ:

Մասնավորապես, քրեական վարույթի շրջանակում Ստեփանավան քաղաքի, Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքը, որը ներառված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հանդիսանում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա գույք, վերադարձվել է համայնքին: Տարածքի նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 6-ին գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը:

Դատախազության միջնորդագրի արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև, որ Դատախազության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրով՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրվելու և ամփոփվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների, ազգային զբոսայգիների, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերի կառուցապատման գործընթացի՝ օրենսդրության պահանջների և պայմանագրի պայմաններին համապատասխանության, խախտումների դեպքում լիազոր մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների, դրանց հետ կապված հայց հարուցելու հիմքերի առկայության և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական և համայնքային շահերի պաշտպանության վիճակը:

Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ դեկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է Գանձապետական միասնական հաշիվ սահմանելու մասին կարգը: «Մենք արդեն գույքագրած՝ Ֆինանսների նախարարության այս հաշվեհամարին ենք փոխանցում բոլոր այն ֆինանսական միջոցները, որոնք Կառավարության որոշման հիման վրա այսուհետ պետք է վճարվեն այս հաշվեհամարին: Հաշվեհամարը կոչվելու է Վերականգնված միջոցների միասնական հաշվեհամար, ինչը ևս սիմվոլիկ և կարևոր նշանակություն ունի»,- ասել է Գլխավոր դատախազը:

Թեմային առնչությամբ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ և՛ հաշտությունների կայացման, և՛ վերջնական դատական ակտերի կայացման մասով ինստիտուտն աշխատում է: «Այսինքն՝ այն խնդիրը, որն ի սկզբանե մեր առջև դրված էր՝ ունենալ հիմնական իրավական գործիք, որը կկազմի մեր պետության իրավական համակարգի մի մասը, այսօր ունենք այդ իրողությունը: Կարծում եմ՝ աշխատանքի շարունակականությունը կբերի նոր արդյունքներ»,- ասել է նախարարը և հավելել, որ այս պահին դատարանում ունենք 120 հայց:

Աննա Վարդապետյանը նաեւ նշել է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ունենք վճիռներ, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել. դրանք 4 վճիռներ են, մենք այդ վճիռներով կբռնագանձենք 5 անշարժ, 2 շարժական գույք և 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, ընդհանուր՝ շուրջ 1 մլրդ 123 մլն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև առանձին՝ շուրջ 1 մլրդ 880 մլն դրամ: Սա ժամանակի հարց է»:

Անդրադառնալով գույքի բռնագանձման մասով իրականացվող գործընթացին՝ գլխավոր դատախազը նշել է. «Կարելի է ասել՝ աշխատանքն արդեն հասել է ինքնաշխատ մակարդակի: Մենք ինստիտուցիոնալացնելու խնդիր ունենք արդեն համակարգային տեսանկյունից, օրինակ՝ նույն փայերի գնահատման գործընթացը, պետգույքի կառավարման գործընթացը: Չկա այնպիսի շաբաթ, որ տեղեկատվություն չստանա օրինական ուժի մեջ մտած վճռի, դրանով գրանցված սեփականության իրավունքի մասին»:

Սրբուհի Գալյանը հավելել է, որ ապօրինի գույքի վերադարձից հետո 2 կարևոր հանգամանք կա՝ վերադարձված գույքի արդյունավետ կառավարումը և գործերի քննության հետ կապված միասնական ստանդարտների սահմանումը. «Եթե ուզում ենք խոսել ինստիտուտի կայացման մասին, գոնե թե եռաստիճան դատական համակարգով անցած գործեր պետք է ունենանք, և ակնկալում ենք, որ մոտ ապագայում այդ գործերը կլինեն, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշում կունենանք՝ ուժի մեջ մտած, որ խոսենք արդեն պրակտիկայի միասնականության մասին: Եվ այս առումով նաև նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարենք այդ օրենսդրական լավարկումների շուրջ, եթե դրանք անհրաժեշտ են: Ի սկզբանե պետք է կարիքների գնահատում անենք»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան