Արմինֆո. Արդարադատության նախարարությունն աշխատում է ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրինագծի վրա: Այդ մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
"Կարծում եմ, որ հանրային քննարկումները տեղի կունենան ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ", - ասել է նա:
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե օրենքն էլ ավելի կսահմանափակի ԶԼՄ-ների գործունեությունը, նախարարը նշել է, որ օրենքը կոչված է կարգավորելու դաշտը և լուծելու առկա խնդիրները:
"Եթե դուք օրինագծի բարելավման վերաբերյալ առաջարկներ ունենաք, մենք կքննարկենք այդ հնարավորությունները, որպեսզի ձեր նաեւ իրավունքներն ավելի պաշտպանված լինեն", - խոստացել է Գալյանը: