Արմինֆո. Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հավաստիացրել է, որ իր պաշտոնանկության հարցը չի քննարկվել՝ ի հեճուկս շրջանառվող լուրերի: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում։
Նշենք, որ նման խոսակցություններ են ծագել այն բանից հետո, երբ Արագածոտնի մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանի ավտոմեքենայում իրավապահները թմրանյութ են հայտնաբերել:
Անդրադառնալով լրագրողների խնդրանքին՝ հաստատել կամ հերքել իր օգնականի կողմից արգելված նյութերի օգտագործումը, Մովսիսյանը նշել է, որ այդ հարցը իրավապահ մարմինների ուսումնասիրության դաշտում է, որոնք էլ կտրամադրեն հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները:
<Քանի որ հարցը վերաբերում է իմ օգնականին, իմ բոլոր պատասխանները սուբյեկտիվ կլինեն: Իմ խորին համոզմամբ, նա կապ չունի նման երևույթների հետ։ Ես բժիշկ չեմ, հոգեբան չեմ, ես անձնական կարծիք ունեցող մարդ եմ, որը կարող է սխալ լինել", - ասել է նա։