Արմինֆո. Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։
Ինչպես հաղորդում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում պայթել է «UAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983 թ.) գազի բալոնը. պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն.Հ.-ն (ծնված 1985 թ.), իսկ գազալցակայանի աշխատակից Ս. Ս.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Վնասվել է գազի լիցքավորման կետի առաստաղը (մոտ 10 քմ)։
Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: