Արմինֆո. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ուժերն Իրանի հյուսիս-արևմտյան Արդեբիլ նահանգում ձերբակալել են հարևան երկրի լրտեսական գործակալությանը պատկանելու համար մեղադրվող անձի: Այդ մասին հաղորդել է Tasnim-ը, հիշեցնելով, որ Արդեբիլ նահանգը գտնվում է Իրանի հյուսիսում և սահմանակից է Ադրբեջանին։
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Հազրաթ Աբասի ռազմակայանի զինծառայողները տեխնիկական գործողություն և հսկողություն իրականացնելուց հետո բռնել են անձին և նրան հանձնել դատական իշխանություններին ՝ դատաքննության համար: