Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր կորոնավիրուս, այսօր տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Նախ տեղի կունենա նեղ կազմով նիստ, ապա ՝ ընդլայնված կազմով։ Նեղ կազմով նիստին մամուլի համար բաց կլինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացման խոսքը, այնուհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ընդլայնված կազմով նիստը կլինի դռնփակ, որի ավարտին պետությունների ղեկավարները կշարունակեն շփումներն աշխատանքային ճաշի շուրջ: Պեսկովն ընդգծել է, որ ԵԱՏՄ օրակարգում շատ հարցեր կան։