Արմինֆո. Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը սթափ չէ:
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, իր սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20 հազարանոց թղթադրամ: 35-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին:
«Նման դեպք է արձանագրվել նաև դեկտեմբերի 25-ի լուսադեմին։ Իրավախախտումը չարձանագրելու համար «Ակուրայի» վարորդը պարեկներին երեք հազար դրամ կաշառք է առաջարկել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե», - ասվում է հաղորդագրությունում: