Արմինֆո.Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմաիդ Բահաին հրապարակել է քրիստոնյաներին ուղղված սուրբծննդյան շնորհավորանք՝ ավելացնելով երկրի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների և տաճարների մասին պատմող տեսանյութ՝ դրանց անվանումներով:
Իրանցի դիվանագետի թվիթերյան (X) ուղերձում, մասնավորապես, ասվում է. "Մենք շնորհավորում ենք աշխարհի բոլոր քրիստոնյաներին, հատկապես, մեր քրիստոնյա եղբայրներին՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Նոր տարվա մեկնարկի կապակցությամբ: Մուհամմադ մարգարեի ծննդյան օրվա տոնակատարությունը հնարավորություն է հիշելու այդ մեծ մարգարեի աստվածային պատգամները, որը բոլորին կոչ է անում արդարության, խաղաղության և բարության: Իրանը՝ կրոնների և մշակույթների համակեցության և փոխադարձ կապվածության հարուստ պատմություն ունեցող երկիրը, հպարտանում է աբրահամական կրոնների ընդհանուր ժառանգությամբ>: Նշենք, որ կաթոլիկ աշխարհն այս օրերին նշում է Սուրբ ծնունդը ։