


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին: Այդ մասին կառավարության ղեկավարը հաղորդել Է Twitter-ի (X) իր էջում:
"Ողբերգությունը, որը պատահել է մարդկանց, ովքեր ապրում են իրենց առօրյա կյանքով, չի կարող վիշտ չառաջացնել", - գրել է Հայաստանի վարչապետը:
Հիշեցնենք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթ, վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Embraer ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։
Ղազախստանի պաշտոնական կառույցները հաղորդել են, որ օդանավում թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունից հետո, ըստ ականատեսների, ուղևորները սկսել են շնչահեղձ լինել ։ Ընդ որում, առայժմ չի հաղորդվում, թե ինչն է դարձել աղետի պատճառը, բալոնների պայթյունը կամ երկնքում թռչունների երամի հետ բախումը: Վերջին տվյալներով ՝ 28 մարդ հոսպիտալացվել է Ղազախստանի բուժհաստատություններ, այդ թվում ՝ երկու անչափահաս ։



