Արմինֆո. Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերն անդրադարձել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին և մտքեր փոխանակել համագործակցության հեռանկարների և հետագա շփումների շուրջ: