Արմինֆո. Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես է արձագանքել նախկին նախագահների լռությանը՝ ղարաբաղյան կարգավորման թեման քննարկելու հրավերի առնչությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 1994 թվականից ի վեր, այսինքն ՝ հրադադարից հետո, բանակցային գործընթաց է ընթացել բացառապես Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու շուրջ: Հայաստանի վարչապետի այդ արտահայտությանը կոշտ էին արձագանքել ՀՀ նախագահների գրասենյակներում, որոնց օրոք ընթանում էր բանակցային գործընթացը։ Ի պատասխան քննադատությունների ՝ Փաշինյանը նախագահներին հրավիրել էր հրապարակային բանավեճի այդ հարցի շուրջ, կոչ անելով օգտվել բացառիկ հնարավորությունից՝ ավարտին հասցնելու հեռավար բանավեճը՝ "ով է մեղավոր Արցախի կորստի համար" թեմայով։ Կրկնակի հրավերը նույնպես անտեսվել է երկրի նախկին ղեկավարների կողմից։
«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:
Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք եւ ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միեւնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: