Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիան Լեկորնային՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
"Թանկագին Սեբաստիան Լեկորնյու, ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Վստահ եմ,որ ձեր երկարաձգված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ", - գրել է Պապիկյանը «Թվիթերի» (X) իր միկրոբլոգում:
Ինչպես հաղորդում է RFI-ը, դեկտեմբերի 23-ի երեկոյան Ֆրանսիայում հայտարարվել է նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարության կազմը, որն այդ պաշտոնում նշանակվել է շարունակվող սուր քաղաքական ճգնաժամի պայմաններում: Միշել Բարնյեի գլխավորած նախորդ կաբինետը պաշտոնանկ էր արվել խորհրդարանի կողմից, որը կառավարությանն անվստահության քվե էր հայտնել ձախ և ծայրահեղ աջ ընդդիմության միասնական ձայներով: Իրենց պաշտոնները պահպանել են մի շարք առանցքային գերատեսչությունների՝ ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի և պաշտպանության նախարարության ղեկավարներ Ժան Նոել Բարրոն, Բրյունո Ռետայոն և Սեբաստիան Լեկորնյուն։ Ֆրանսիայի արդարադատության նախարարի պաշտոնին վերադարձել է ՆԳ նախկին նախարար Ժերալդ Դարմանենը։ Իսկ նախկին վարչապետ Էլիզաբեթ Բորնը նշանակվել է կրթության նախարար։ Կառավարության կազմում ընդգրկվել են նախկին ծանրաքաշ քաղաքական գործիչներ՝ նախկին վարչապետ Մանուել Վալսը և Ֆրանսուա Ռեբզամենը: