Արմինֆո. Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնն ահազանգում է ադրբեջանաթուրքական տանդեմի՝ հայերի և քրդերի վրա սպասվող հարձակումների մասին:
"Մինչդեռ Ադրբեջանը մեծացնում է զենքի ներկրումը՝ հայերի վրա նոր հարձակման ակնկալիքով, իսկ Թուրքիան նախապատրաստում է Իրաքի հյուսիսում և Սիրիայում քրդերի դեմ վերջին հարձակումը։ Ո՞վ կպաշտպանի այդ մարդկանց վերահաս (վերադարձող) բարբարոսությունից", - հարցրել է ֆրանսիացի լրագրողը X-ի (Twitter) իր միկրոբլոգում։
Նկատենք, որ համացանցում արդեն բազմաթիվ կադրեր կան, թե ինչպես են Սիրիայում իշխանությունը զավթած թուրքամետ ահաբեկչական ուժերը ստրկության վերցնում քուրդ կանանց և քրիստոնյա այլ ազգերի ներկայացուցիչներին։