Արմինֆո.Դեկտեմբերի 18-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադում հանդիպումներ է ունեցել Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դուշան Կոզարևի, ԵՄ հարցերով նախարարի տեղակալ Միլոշ Տոդորովիչի, ինչպես նաև Սերբիայի կառավարության՝ Հանրային և մշակութային դիվանագիտության գրասենյակի ղեկավար Արնո Գույոնի հետ։
Ինչպես հաղորդում է Չեխիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանց զարգացման հեռանկարներին։ Դեսպան Հովակիմյանը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը և ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Եվրոպական միության հարցերով նախարարի տեղակալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Եվրոպական միությանն ինտեգրման հարցերով խորհրդակցություններ անցկացնել:
Նույն օրը դեսպանը հանդիպում է ունեցել նաև Սերբիայի Ազգային ժողովի Սերբիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ալեքսանդր Չոտրիչի և խմբի անդամների հետ։ Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված քայլերը և փոխգործակցության նոր հնարավորությունները։
Դեսպանն այցելել է նաև Եվրոպական Ուսումնասիրությունների Ինստիտուտ (Institut za evropske studije – IES), որտեղ հանդիպեց տնօրեն Սլոբոդան Զեչևիչի հետ