Արմինֆո.Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ողջ անձնակազմը խորը կսկիծով տեղեկացնում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 22-ին կյանքից հեռացել է ակնաբուժության ոլորտի մեծագույն գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ-ի և ՌԴ ԲՏԳԱ-ի ակադեմիկոս Ալեքսանդր Մալայանը։
«Նա ոչ միայն ակնաբուժության ոլորտի առաջատար մասնագետներից էր, այլև նվիրյալ բժիշկ, ով իր գիտելիքներով և մարդասիրությամբ փոխել է բազմաթիվ կյանքեր։ Ալեքսանդր Մալայանի անգնահատելի ներդրումը կմնա որպես ոգեշնչող օրինակ՝ սերունդների համար։
Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Տեղեկացնում ենք, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ)։ Հավերժ լույս նրա հիշատակին…», - ասվում է հաղորդագրությունում: