Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 20-ին ընդունել է այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությանը ՝ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնման նպատակով փորձի փոխանակման, համատեղ զորավարժությունների եւ փոխայցելությունների հարցեր, անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին: