Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է աշխատանքային շաբաթվա տևողությունը կրճատել 40-ից մինչև 35 ժամ: Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ներկայացվել է e-draft.am կայքում:
Ըստ աղբյուրի՝ ներկայացված նախաձեռնության հիման վրա աշխատողի աշխատանքային օրը կկրճատվի 1 ժամով՝ 8-ի փոխարեն 7 ժամ:
Ընդ որում, նախատեսվում է վերանայել նվազագույն ժամային դրույքաչափը, ինչի առնչությամբ փոփոխություններ են նախատեսվում "Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" օրենքում: